Մարտի 31-ից վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն կենտրոն գործող Արտաշատի բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքի էջը:

Այսօր կենտրոն այցելեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի, կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի, փոխտնօրենների և բաժանմունքների վարիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն հայտնեց ԲԿ-ի ողջ անձնակազմին, տնօրեն Հայկ Համբարձումյանի գլխավորությամբ՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար:

 

«Համավարակի դեմ տարվող լարված ու անձնազոհ պայքարում, դուք ձեր ակտիվ դերակատարությունը ունեցաք այս ամիսների ընթացքում՝ պատվով հաղթահարելով ձեր առջև դրված խնդիրը: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ անձնազոհ ու հերոսական աշխատանքի համար»,- նշել է մարզպետը:

 

Մասնագիտական թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունը հայտնեց կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով մարզպետ Գ. Սարգսյանի և պատկան մարմինների մշտական ուշադրությունն ու հոգածությունը՝ մեր աշխատանքի հանդեպ:

 

«Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, ինչը մեծապես օգնում է մեր աշխատանքին: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը՝ հավատարիմ մնալով բժշկի վեհ առաքելությանը», նշել է ԲԿ տնօրենը:

 

Այնուհետև ծավալված անկեղծ զրույցի ընթացքում ներկաները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մարզպետին և բոլոր աջակիցներին մշտական հոգատարության համար:

273