Մարտի 2-ին ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ջոտտոյի արվեստանոց թանգարանում կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:

Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը:

Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է: Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը պատերազմի լուրն առնելուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ: Այս պատերազմում անմահացած հերոսները նվիրաբերեցին իրենց կյանքը` պարգևելով խաղաղության իրավունք և պատգամելով մեզ ապրել ու ստեղծագործել: Հավերժ փառք և խոնարհում: Հավատարիմ այդ պատգամին Րաֆֆին շարունակում է ստեղծագործել...

25 Փետրվար, 2021 15:41
118
; ;