Մերձավոր Արեւելքում գործող ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազմանավերը տուժել են կորոնավիրուսից. մեկն արդեն գտնվում է Բահրեյնի նավահանգստում, իսկ մյուսն այժմ նավահանգստի ճանապարհին է, հայտնում է AP-ն:

USS San Diego նավի վրա մեկ տասնյակ զինծառայողի մոտ կորոնավիրուս է գրանցվել, հայտնել է 5-րդ նավատորմի մամուլի խոսնակ Ռեբեկա Ռեբարիչը: Նավը գտնվում է Բահրեյնի նավահանգստում:

«Հիվանդները մեկուսացված են նավի վրա: Նավահանգիստ այցելելը եւ բժշկական աջակցությունը համաձայնեցվել են ընդունող երկրի կառավարության եւ Բահրեյնի առողջապահության նախարարության հետ»:

Ռեբարիխի խոսքով` երկրորդ նավի` USS Philippines Sea հրթիռային կրայսերի վրա «մի քանի մարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում»: Սպասվում է, որ նավը նավահանգիստ կմտնի հետագա թեստավորումների համար:

5-րդ նավատորմը պարեկում է Մերձավոր Արեւելքի ջրային ուղիները:

 

Աղբյուր՝ news.am

1030