Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 29-ի N19-Ա հրամանի համաձայն հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ առողջապահության նախարարությունը:
Խորհուրդն ունի 28 անդամ, այն նախագահում է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
«Խորհրդի կազմում ընդգրկվել են բժշկական և մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ»,-ասված է հաղորդագրության մեջ: