«Փաստացի Նախագահի տարածած հայտարարությունից բխում է, որ Սահամանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նա որոշում է կայացրել չստորագրել հրամանագիրը, ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը Սահմանադրության նույն հոդվածի համաձայն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»,- 1lurer.am հետ զրույցում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը՝ մեկնաբանելով նախագահի որոշումը:

«Առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելը, ինչի մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը (169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով է: Սույն գործընթացը խոչընդոտ չէ ԳՇ պետի պաշտոնից ազատման հարցում»,- նշեց Բաղդասարյանը։

 

02 Մարտ, 2021 17:50
191
; ;