Այսօր երեկոյան ժամը 23:45-ին կմեկնարի «Ռոմա»-«Ֆիորենտինա» հանդիպումը:
Ֆլորենցիան ներկայացնող ակումբի դեմ Հենրիխը կանցկացնի իր 3-րդ հանդիպումը: Առաջինը նախորդ մրցաշրջանում էր, իսկ երկրորդը՝ այս մրցաշրջանի առաջին շրջանում՝ նոյեմբերին: Մխիթարյանի մասնակցությամբ 2 խաղում էլ «Ռոման» հաղթել է «Ֆիորենտինային»՝ 2-1 և 2-0 հաշիվներով:
Առաջին խաղում Ժորդան Վերետուն, 2 անգամ հստակ իրացնելով 11-մետրանոցը, հաղթանակ է պարգևել հռոմեացիներին, իսկ երկրորդ դեպքում Մխիթարյանին հաջողվել է արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել: Նա գոլային փոխանցում է կատարել Պեդրոյին:
Իտալական թոփ թիմերի դեմ, առհասարակ, Մխիթարյանը վատ ցուցանիշներ չունի: «Ինտերի» դեմ խաղերում Հենրիխը խփել է 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում, «Նապոլիի» դեմ՝ 1 գոլ, «Յուվենտուսի» դեմ՝ 1 գոլային փոխանցում: