«Կարող է լինել տարընկալում, որ մենք փորձել ենք ընդհանրացնել պարոն Վարդազարյանին բոլոր դատավորների հետ՝ ամենևին այդպես չէ: Իմ համոզմունքն այն է, որ դատավորներն են դասակարգել դատավորներին և առաջի,և այդ պահից դադարել է լինել դատավոր և միաժամանակ չի դարձել քաղաքական գործիչ»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ՀՀ Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

Պատգամավորը նշեց, որ իր համոզմունքով Հայաստանում կան բազմաթիվ պարկեշտ, արդար և անկաշառ դատավորներ, որոնց ուղղված չեն ԱԺ երեք օրերում ասված քննադատական խոսքերը. «Ռուբեն Վարդազարյանն է հանդիսանում դատական համակարգի խարանը, և բոլոր պարկեշտ դատավորները պիտի կարողանան ինքնամաքրվել»:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումն է:

Մանրամասները՝ տեսանյութում: 

1383