
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը ապրիլի 10-ին կանցկացնի իր հերթական պրոֆեսիոնալ մենամարտը:
Հայ բռնցքամարտիկը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 19 հաղթանակ է տոնել, որից 12-ը՝ նոկաուտով: Ընդ որում, Ռոֆիվան եղել է նաև WBA վարկածով Աֆրիկա մայրցամաքի չեմպիոն:
Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, որը ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: Հերթական պրոֆեսիոնալ մենամարտին Տոնականյանը, Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, նախապատրասվում է Վլադիկավկազում՝ մարզվելով փորձառու մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ: