Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 2-րդ աննդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպես AraratNews.am-ին տեղեկացրին Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից՝Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկը աննդհատ ճնշում էր մրցակցին և բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ Տոնականյանը զգալիորեն բարելավեց դիրքերը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակում։ Հիշեցնենք, որ Տոնականյանը Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ 2020 թվականի դեկտեմբերից է ուժերը փորձում պրոֆեսիոնալ ռինգում։

1503