Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 2։1 հաշվով տնային հաղթանակը «Էլչեի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում։

«Հաճելի զգացողություն է, մենք տարանք կամային հաղթանակ։ Մենք հավատում ենք մեր արածին։ Դեռ առաջին խաղակեսում գոլ խփելու 2-3 պահ ունեինք, բայց չկարողացանք։ Մենք համբերեցինք, երկու գեղեցիկ գոլ խփեցինք եւ հրաշալի տեսք ունեինք։ Արդյունքն արդար է։

Հասկանալի էր, որ բարդ է լինելու, քանի որ «Էլչեն» քիչ է գոլ բաց թողնում, պաշտպանվում է երկու գծով՝ յուրաքանչյուրում չորս խաղացող։ Նրանց են միանում նաեւ երկու հարձակվողները։ Ֆիզիկապես շատ ամուր թիմ է։

Սխալվելու իրավունք չունենք։ Վաստակեցինք 3 միավորը եւ շարժվում ենք առաջ, շարունակում ենք աշխատանքը։

Ես հավանում եմ մեր բնավորությունը։ Իհարկե, կցանկանայի, որ կարեւոր գոլերն ավելի շուտ խփեինք եւ չթողնեինք վերջնամասին։ Ես սիրում եմ, երբ խաղերն ավելի հանգիստ են անցնում։ Թիմն ունի բնավորություն, եւ մենք շարունակում ենք պայքարը երկու մրցաշարում»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 57 միավորով երկրորդ տեղում է։

 

Աղբյուր՝ sport.news.am

14 Մարտ, 2021 11:33
155
; ;