«Շատ ուրախ եմ, որ  2020 թվականից  Մագնուս Կարլսնի կազմակերպած բոլոր   առցանց մրցաշարերը կայանում են, բայց դրանցում  ընտրություն պետք է կատարվի: Բոլոր մասնակիցները ֆինանսապես ապահովված մարդիկ են: Ցավալի է, որ հնարավորություն չի տրվում գումար վաստակել  ավելի ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներին: Սա շատ ցավոտ թեմա է:  Օրինակ, Հայաստանի հավաքականի շախմատիստներն իսկապես մեծ գումարներ չեն վաստակում: Պարզապես չեմ կարող ասել, տղաներ, վերցրեք այս գումարը, ապրեք ու ուրախացեք:  Բայց կարծում եմ, որ եթե իսկապես ուզում ենք շախմատային ընտանիք ունենալ, շախմատին պրոֆեսիոնալ մոտենալ, ուրեմն հատկապես նման խաղացողների մասին պետք է մտածենք, որոնք չեն ընդգրկված լավագույն տասնյակում: Վստահ եմ, որ Կարլսենն ինքն էլ դա հասկանում է, ու մրցաշարի կազմը նրա ցանկությամբ չի ընտրվել: Հովանավորներն են ցանկանում ուժեղագույնների մասնակցությունը»,-ասել է Արոնյանը:

 

Աղբյուր՝ armsport.am

 

1036