Էրիկսեն․ Ես իսկապես երջանիկ եմ Ինտերում

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կիսվել էր Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղի սպասելիքներով, որը նա սկսել է պահեստայինների նստարանից։
«Տորինոն» մեզ նման ողջ ուժերով կպայքարի։
Ես իսկապես երջանիկ եմ «Ինտերում»։ Ծնկիս հետ ամեն ինչ կարգին է, այնպես որ պատրաստ եմ խաղալ»,- ասել է Էրիկսենը Sky Sport Italia-ի հետ զրույցում։
Այժմ ընթանում է հանդիպման երկրորդ կեսը։ Հաշիվը բացված չէ։
Աղբյուր՝ armsport.am
14 Մարտ, 2021 23:27
1212