Դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը ԵՎՐՈ-2020-ի առաջնության խաղի ընթացքում սրտի կանգից բաց էր թողել առաջնությունը։ Նա հայտարարել է, որ կխաղա 2022 թվականի աշխարհի առաջնությանը։
«Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ, որևէ պատճառ չկա չխաղալու։ Անցյալ անգամվանից ոչ մի բան չի եղել, սիրտս ստուգել են բոլոր հնարավոր մեթոդներով։ Բժիշկները թույլ են տվել, այնպես որ ամեն ինչ լավ է, և ես զգում եմ «կանաչ լույս», որպեսզի վերադառնամ ֆուտբոլ։ Իմ նպատակն է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարում»,- Էրիկսենին մեջբերում է DR Sporten-ը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 12-ին ԵՎՐՈ-2020 Դանիա-Ֆինլանդիա հանդիպմանը Էրիկսենի սիրտը կանգ է առել հենց խաղադաշտում, ինչից հետո բժիշկները մի քանի րոպե առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ սրտի մերսում։ Ավելի ուշ ֆուտբոլիստին վիրահատել և տեղադրել են կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Կատարում։