Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը կողմ է առաջիկա 15 տարիների ընթացքում բենզինով եւ դիզելով աշխատող շարժիչներով մեքենաների արտադրությունը դադարեցնելուն, հաղորդում է DW-ը:

«Մեր նպատակը պետք է լինի մինչեւ 2035 թվականը օրգանական հանածո վառելիքի հիման վրա աշխատող ներքին այրման շարժիչներից աստիճանաբար հրաժարումը»,-հայտարարել է քաղաքական գործիչը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:

Դա, սակայն, նրա խոսքով՝ չի նշանակի ներքին այրման շարժչի մահը՝ հաշվի առնելով սինթետիկ վառելիքի օգտագործումը: Որպեսզի այն դառնա մրցունակ, ենթադրում է Շոյերը, անհրաժեշտ է ճնշում օրենսդիրների կողմից: «Մենք պետք է բաց լինենք տեխնոլոգիաների առջեւ եւ միեւնույն ժամանակ շարունակենք սահմանել խիստ պահանջներ կլիմայի պաշտպանության հարցում, որպեսզի առաջիկա 15 տարիաների ընթացքում ստեղծվեն խթաններ ներքին այրման շարժիչների համար մրցունակ, էկոլոգիապես մաքուր վառելիք ստեղծելու նպատակով»,- նախարարը նկարագրել է իրավիճակի իր տեսլականը:

 

Աղբյուր՝ news.am

1245