Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50% -ով սահմանափակել մարզասերների քանակը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Խոշոր մարզադաշտերում  հանդիսականների թիվը չպետք է գերազանցի 20 հազարը: Եթե համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, կազմակերպիչները կարող են հրաժարվել այդ որոշումից։ 

Միաժամանակ Ճապոնիայի իշխանությունները արտասահմանյան երկրներին կոչ են արել սահմանափակել Օլիմպիական խաղերում  ղեկավարներին ուղեկցող մարդկանց թիվը: 

Ղեկավար հյուրերը  չեն  ենթարկվի խիստ կարանտինի: Բայց կթեստավորվեն իրենց երկրներում  և Ճապոնիայում: Նրանց կարգելվի  նաև շփվել մարզիկների հետ և կօգտվեն հատուկ փոխադրամիջոցից:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

223