2020 թվականի հուլիսին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 939.5 հազար դոլար։ Նախորդ ամսվա 7 մլրդ 718.8հազար դոլարի համեմատ աճը կազմել է 220․7 մլն դոլար կամ 2,8 %:

Ինչպես տեղեկացնում է Factor.am-ը, այս մասին տեղեկացնում է   Ֆինանսների նախարարությյունը։

Համեմատելով հունիս և հուլիս ամիսների արտաքին և ներքին պարտքի տվյալները՝ տեսնում ենք, որ պետական պարտքի ավելացումը մեծապես տեղի է ունեցել ներքին պարտքի ավելացման հաշվին։ Այսպես․ Հայաստանի արտաքին պարտքը հուլիսին կազմել է 6,055.2 մլրդ դոլար նախորդ ամսվա 5,981.6 մլրդ դոլարի փոխարեն։ 1 ամսում աճը կազմել է 70,1 մլն դոլար կամ 1,2 %: Իսկ ՀՀ ներքին պարտքը հուլիսին կազմել է 1,884.3 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա 1,737.2 մլրդ դոլարի փոխարեն՝ ավելանալով 147 մլն դոլարով կամ 8,4 %-ով։ Ներքին պարտքի գերակշիռ մասը ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են։ Հուլիսին այն կազմել է 1,742.3 մլրդ դոլար։ Հունիսին այդ թիվը եղել է 1,595.2 մլրդ դոլար։ Այսինքն՝ 1 ամսում աճը կազմել է 9,2 %:
 

490