Այս պահին որևէ պայմանավորվածություն չկա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանից գազ գնելու հարցի քննարմանը:

«Մենք պետք է փորձենք մաքսիմալ դիվերսիֆիկացնել մեր հնարավորությունները, այս պահին ռուսական, իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում է»,- ասաց նա և նշեց, որ եթե կլինի այնպիսի մի իրավիճակ, երբ «կզգանք, որ ավելի նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել և դա հնարավոր է,  ապա պետք է մտածենք»:

«Ճիշտ է՝ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մենք հո գազը ռուսներից ձրի չենք ստանում, մենք դա գնում ենք, առևտուր է տեղի ունենում, մենք էլ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, բայց  Ռուսաստանին որևէ բան մատակարարում ենք՝ հո ձրի չենք տալիս: Ռազմավարական գործընկերություն չի նշանակում,  որ երկրները մեկը մյուսին ինչ-որ բան են պարտավոր նվիրել»,- ասաց նա:

«Այս պահին նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա անհրաժեշտությունը այս պահին չկա»,- ասաց նա:

 

534