Մարտի 4-ին Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, երբ աշխատանքից վերադարձել էր տուն և պատրաստվում էր քնել, ինչ-որ մեկը, որ հավանաբար պատուհանից էր մտել ննջարան ու թաքնվել, փորձել էր մալուխով խեղդել իրեն։ Ըստ տուժողի՝ այդ ընթացքում ինքը կորցրել էր գիտակցությունը, իսկ հանցամիտը գործն ավարտին չհասցրած՝ փախել էր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Սպանության փորձի մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել։ Հաղորդումից երկու օր անց տեղեկություններ էին ստացվել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արմավիրի Նալբանդյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։
Մարտի 6-ին կասկածվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հանգամանքները պարզվում են։ 48-ամյա տղամարդը կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն։