«Այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք ուզում են արյուն, ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներով արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով, և այդ մարդիկ ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք լավ գիտեն Ղարաբաղի հարցը իշխանության համար պայքարում որպես վճարամիջոց օգտագործելու ձևը: 1998-ին այդ մարդիկ Ղարաբաղի հարցով իշխանության եկան՝ ասելով, որ մերժում են Ղարաբաղի հարցի փուլային և պարտվողական տարբերակը, բայց 20 տարի բանակցել են Ղարաբաղի հարցի փուլային լուծման շուրջ: Այն փաստաթուղթը, որը մերժում էին, բայց բանակցում էին դրա շուրջ, վերնագրված էր՝ «Ղարաբաղի հարցի լուծման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Վերջին 20 տարվա և մինչև 2018-ի բանակցային գործընթացի էությունը եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերականգնման մասին»,- ասաց վարչապետը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: 

20 Մարտ, 2021 14:46
217
; ;