
Հորդանանի թագուհի Ռանիա Ալ-Աբդուլլահն իր ինստագրամյան միկրոբլոգում Մայրերի օրվա առթիվ չորս զավակների հետ լուսանկարներ է հրապարակել:
Հորդանանի թագավորի կինը`Ռանիա ալ-Աբդուլան, երբեւէ գահ բարձրացած ամենաերիտասարդ թագուհին է: Հորդանանի բնակիչները թագուհուն շատ են սիրում: Նա ամեն օր պարտադիր որոշ ժամանակ հատկացնում է իր կայք այցելողների հետ շփմանը: Թագուհին իր անհատական էջերն ունի Facebook, Instagram, Twitter սոցիալական կայքերում, որտեղ հրապարակումներն իրականացվում են երկու լեզվով`արաբերեն և անգլերեն:
Հորդանանում նրան անվանում են «սրտերի հորդանանյան թագուհի»՝ համեմատելով արքայադուստր Դիանայի հետ։ Նրա անթերի ճաշակը գնահատում են ամբողջ աշխարհում, իսկ նրա հանդերձանքների ու տեսքի մասին խոսում են բոլորը։ 2003 թ. Ռանիան արժանացել է «Էլեգանտության՝ աշխարհի թագուհի» տիտղոսին:
Թագուհի Ռանիան մասնագիտությամբ իրավաբան է: Նա զարգացնում է կանանց իրավունքները, որպեսզի արաբ կանայք կարողանան մասնակցել երկրի կյանքին, ակտիվ պայքարում է երեխաների բռնության դեմ: