Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 112 «կողմ» ձայներ:
Գործող Քրեական օրենսգրքի պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:
25 Մարտ, 2021 15:31
1053
Մեծ Բրիտանիան ցմահ ազատազրկում կսահմանի «ամենասարսափելի մարդասպանների համար»
27 Օգոստոս, 2023 23:24
Դատախազությունը միջնորդել է խրախուսանք կիրառել ցմահ դատապարտյալի նկատմամբ
14 Հունիս, 2022 16:39
Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը դարձել է աշխարհի ռեկորդակիր
24 Մարտ, 2022 18:36
Դատարանը Նավալնուն դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման
03 Փետրվար, 2021 03:01