Սեռական շարժառիթներով մարդասպաններին սպառնում է ցմահ բանտարկություն՝ առանց ազատ արձակվելու հնարավորության, համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության   շաբաթ օրը հայտարարած ծրագրերի:

Նախարարները նախատեսում են ընդլայնել մանկական սերիական մարդասպան Լյուսի Լեթբիի նկատմամբ կիրառված հազվագյուտ ցմահ ազատազրկման կիրառումը, որպեսզի այն կիրառվի ավելի մեծ թվով առավել լուրջ իրավախախտների  համար:

Այս առաջարկի համաձայն, երկրի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ օրենքը փոփոխվելու է այնպես, որպեսզի դատավորներից ակնկալվի, որ «վատթարագույն դեպքերում» նրանք  ցմահ ազատազրկման դատավճիռ կընդունեն: Նախարարները հայտարարել են, որ իրենց կարծիքով,  օրենքն այս կերպ փոխելը   նման կարգադրությունները բողոքարկելու ավելի քիչ հնարավորություն է ենթադրում։

Ցմահ ազատազրկումը երկրի քրեական արդարադատության համակարգում առկա ամենախիստ պատիժն է։ Այն սովորաբար վերապահված է սերիական մարդասպաններին կամ նրանց, ում հանցագործությունները պարունակում են անսովոր ծանրացուցիչ հանգամանքներ, օրինակ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում սպանություն կատարելու նպատակով:

513