Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ շենգավիթցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել ՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։ Նրանք ընդունվել են մանկապարտեզ միայն տնօրենի հայեցողական հրամանով, քանի որ «Մանկապարտեզ հերթագրման համակարգ» ծրագիրը թույլ չէր տա ընդունել այդ երեխաներին։ Արդյունքում՝ այլ 12 (հնարավոր է նաև ձեզնից յուրաքանչյուրի) երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից, իրավունքից։ Բացի այդ՝ մանկապարտեզ են հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։ Այսպիսով, դեռ կան տնօրեններ, ովքեր փորձում են օրենքը շրջանցելով աշխատել:

Ամփոփ՝ խնդիրը լուծված է, վաղաժամկետ լուծվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

Հ.գ. Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կանդրադառնամ այս և այլ նմանատիպ խնդիրների»։

 

 

29 Մարտ, 2021 13:39
429
; ;