Politik.am-ը գրում է.

Երեկ՝ մարտի 29-ին, տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր մի լուսանկար և գրել, որ իր ձեռքի տակ է հայտնվել էսքիզային նախագծի մի տարբերակ, ըստ որի՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից մեկը, համատեղ թուրքական հայտնի հյուրանոցների խմբի հետ, մեծ նախագիծ է պլանավորում իրականացնել ներկայիս Մայր ԲՈւՀ-ի (համալսարանի) տարածքում:

Տարածվող լուսանկարն իրականում կեղծ է և այն որևէ կապ չունի Հայաստանի կամ հյուրանոցի հետ: Նախագիծը Ստամբուլ քաղաքում կառուցվող Doruk nilüfer բժշկական կենտրոնների ցանցի հերթական մասնաճուղինն է: Համացանցում առկա լուսանկարի վրայից ֆոտոշոփի միջոցով հեռացվել է հիվանդանոցի անվանումը, դիմացը ավելացվել է ՀՀ և ԱՄՆ դրոշները, իսկ ճակատային մասում ավելացվել է Rixos բրենդի անվանումը: Նախագիծը թուրքական կայքերում տարածվել է դեռևս 2017 թվականին (տես՝ աստեղ):

Համացանցում կարճ փնտրտուքից հետո պարզեցինք, որ ներկայացվող լուսանկարը նշված բժշկական կենտրոնի խիստ նախնական տարբերակի նախագիծն է: Ստորև ներկայացնում ենք  բժշկական կենտրոնի լուսանկարը, այն դեռևս շինարարության փուլում է:

1646