ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը թիմային և անհատական մրցումներում լավագույն արդյունք գրանցած պետաշխատողներին պարգևատրել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, կանանց և տղամարդկանց անհատական պայքարում առաջին մրցանակակիրները ստացել են նաև օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան:, Շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է` սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը նախարարության առաջնահերթություններից է:

«Ոգևորող է, որ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մասնակցել է հրաձգության մրցմանը, և նրանց շարքում մեծ թիվ են կազմում կանայք: Հրաձգությունը մեզ համար խորհրդանշական և կարևոր մարզաձև է. յուրաքանչյուրը պետք է տիրապետի զենքի ճիշտ օգտագործման հմտություններին: Բնականաբար, բոլորս ցանկանում ենք, որ բոլոր կրակոցները հնչեն բացառապես հրաձգարաններում, սակայն անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի հայրենիքի պաշտպանությանը: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և վստահեցրել, որ նմանօրինակ մրցումները կրելու են շարունակական բնույթ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը, որը կանանց անհատական պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, նշել է, որ մրցումը խթանում է առողջ ապրելակերպը և բացահայտում անհատական կարողությունները. «Հրաձգությունն իմ սիրելի զբաղմունքներից է։ Կարելի է ասել՝ երազանքներիցս մեկն իրականություն դարձավ՝ հնարավորություն ունեցա մասնակցելու այսպիսի մրցման։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է զբաղեցնել առաջին հորիզոնականը և բարձր պահել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անունը»։

Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցումների մրցանակակիրները

Կանանց թիմային պայքար

  1. ՀՀ պետական եկամուտների կոմիտե - 123 միավոր
  2. Հայաստանի կենտրոնական բանկ - 97 միավոր
  3. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն - 88 միավոր

Կանանց անհատական պայքար

  1. Անահիտ Ասատրյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) - 45 միավոր
  2. Արուսյակ Սարգսյան (Հայաստանի կենտրոնական բանկ) - 44 միավոր
  3. Մերի Տոնոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) - 44 միավոր

Տղամարդկանց թիմային պայքար

  1. ՀՀ պետական եկամուտների կոմիտե - 127 միավոր
  2. Հայաստանի կենտրոնական բանկ - 104 միավոր
  3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - 100 միավոր

Տղամարդկանց անհատական պայքար

  1. Գրիգոր Գրիգորյան (ՀՀ Շիրակի մարզպետարան) - 47 միավոր
  2. Արմեն Ավետիսյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) - 45 միավոր
  3. Արման Գրիգորյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) - 44 միավոր

Այս տարի առաջին անգամ հրաձգության հանրապետական մրցմանը մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնց պայքարում մրցանակակիր են դարձել.

Կանանց թիմային պայքար

  1. Շիրակի մարզ, Ախուրյան համայնք - 93 միավոր
  2. Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք - 73 միավոր
  3. Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք - 64 միավոր

Կանանց անհատական պայքար

  1. Մարինե Հովհաննիսյան (Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք) - 41 միավոր
  2. Մերի Կարապետյան (Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք) - 39 միավոր
  3. Նաիրա Նահապետյան (Շիրակի մարզ, Ախուրյան համայնք) - 38 միավոր

Տղամարդկանց թիմային պայքար

  1. ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք - 105 միավոր
  2. ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք - 88 միավոր
  3. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք - 70 միավոր

Տղամարդկանց անհատական պայքար

  1. Օնիկ Բալյան (ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք) - 44 միավոր
  2. Արթուր Գիվարգիզյան (ՀՀ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք) - 41 միավոր
  3. Գիգոլ Բարսեղյան (ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք) - 36 միավոր
30 Մարտ, 2021 17:33
137
; ;