
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․
«Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք։
Ֆիշինգային հարձակում են գործում Viber-ի ու List.am կայքի միջոցով։
Ապրանքը գնելու ու առցանց վճարում անելու պատրվակով տրամադրում են List.am-ին նման կայքի հղում, որտեղ քարտային տվյալներ լրացնելու դեպքում հնարավորություն կտաք քարտից գումար քաշել։
Ֆիշինգային հարձակումների ու դրանցից պաշտպանվելու համար կարդացեք Գործակալության կազմած ուղեցույցը․
Ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է։
Այս ուղեցույցում կներկայացնենք, թե ինչպես են այն օգտագործում մարդկանց դեմ ու ինչպես պաշտպանվել ֆիշինգից։
Ֆիշինգի նպատակն է կեղծ էլեկտրոնային նամակով ստացողներին համոզել, որ դա հենց այն նամակն է, որին իրենք սպասում են։ Օրինակ՝ հարցում բանկի անունից, կեղծված հաղորդագրություն որևէ հայտնի ընկերությունից կամ ծանոթներից։
Ֆիշինգային հարձակման ժամանակ չարագործները քողարկվում են որևէ վստահելի ընկերության կամ անձի անվան տակ, որոնց հետ հավանական է, որ զոհը առնչություն ունեցած լինի ու նրանց հատուկ ձևով կեղծ հաղորդագրություն են ուղարկում։ Հաղորդագրությանը կցվում է վնասաբեր ֆայլ կամ հղում է տեղադրվում, որտեղ պահանջում են լրացնել էլեկտրոնային փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ իրականում դրանք փոխանցվում է ֆիշինգային հարձակում կազմակերպողին։
Ֆիշինգի օրինակ։ Հարձակվողը քողարկվել է առաքումներ կազմակերպող հայտնի DHL կազմակերպության անվան տակ ու հղում կցել հաղորդագրությանը։ Հղումով անցնելու դեպքում պահանջում են մուտք անել էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը և այդպիսով տիրանում են էլ. փստին։