Կյանքին հրաժեշտ է տվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` նույն ինքը Կոմանդոսը: AraratNews.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց գնդապետ Արա Մուրադյանը:

Հիշեցնենք` երեկ մեզ հետ զրույցում Կոմանդոսի ընկեր Արա Մուրադյանը տեղեկացրել էր, որ  Արկադի Տեր- Թադևոսյանի գիտակցությունը տեղն է, և նա բուժման պրոցեսում է։

 Նշենք, որ երկու օր առաջ առողջության վատթարացման հետևանքով Արկադի Տեր-Թադևոսյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կոմանդոսը 82 տարեկան էր:

7359