
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի վերջին նախախաղային մարզումը Ռումինիայի դեմ խաղից առաջ։
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:
Այսօրվա խաղում Ռումինիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ կարմիր մարզաշապիկով։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:
Հիշեցնենք՝ Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը չեն ընդգրկվել հայտացուցակում։
Մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարներ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:
Թագուհի Մանուկյան