Այսօր «Հաղթանակ» զբոսայգու կեչիների պուրակում 100 ծառ է տնկվել՝ ի հիշատակ Մեծ Հայրենականի զոհերի: Ամենամյա միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Այս տարի տասնյակ երկրներում խորհրդանշական 27 միլիոն ծառ կտնկվի: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սովետական Միությունը հենց այդքան զոհ է տվել 1941-45 թվականներին:

Լրագրողների հետ ճեպազրույցում դեսպան Կոպիրկինը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ Ռուսաստանը դիրքորոշում արդեն արտահայտել է, և այն բավականին հստակ է, այդ մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունի:

Նշենք՝ Մոսկվան ավելի վաղ հերքել էր Լեռնային Ղարաբաղում «Իսկանդերի» օգտագործման լուրը: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իսկանդերի» բեկոր հայտնաբերելու ադրբեջանական տեղեկությունը համարել էր նոր և նշել, որ դա զինվորականների իրավասության դաշտում է: 

«Մենք արդեն սովորել ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, գործիչներ ենթադրություններ են անում և մեղադրանքներ հնչեցնում: Սակայն կա պաշտոնական դիրքորոշում, որը հստակ է և որը կողմնորոշիչ պետք է լինի: Ինչ վերաբերում է գերիներին, այդ աշխատանքը պետք է ավարտին հասցնել: Ռուսական կողմը ակտիվ մասնակցում է այդ գործընթացին՝ օժանդակելու համար այն սկզբունքը, որն ամրագրված էր ի սկզբանե»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:

 

03 Ապրիլ, 2021 17:50
735
; ;