9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարից։ հայ բռնցքամարտիկներից այսօր իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին ու 1/4 եզրափակիչի արգելքը հաղթահարեցին նաև 57 կգ քաշայիններ Արթուր Գազապյանն ու Արթուր Բազեյանը, ընդ որում, Բազեյանը առավելության հասավ վերջերս Ստրանջայի մրցաշարում չեմպիոն դարձած Խավիեր Իբանեսի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում են նաև 69կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը Գուրգեն Մադոյանը և Արսեն Պողոսյանը։ Երեկ կիսաեզրափակիչի ուղեգիր էին ապահովել նաև 63 կգ քաշայի Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդես կգա եզրափակիչում, քանի որ նրա մրցակիցը քաշի հետ կապված խնդիր ուներ։ Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 5-ին։

04 Ապրիլ, 2021 20:48
251
; ;