Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել։

 

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

 

Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

 

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ը և 15։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում։ 

 

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։

739