
Կառավարության այսօրվա նիստի զեկուցվող հարցերից մեկը գիտության բնագավառին հատկացվող ֆինանսական միջոցների ավելացման մասին էր:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ծախսերի առաջնահերթությունները, իսկ վարչապետ Փաշինյանն էլ ասաց, որ գիտության ֆինանսավորման բարձրացումը իրենց կառավարության օրակարգում է եղել և կա:
Փոխվարչապետ Ավինյանն ասաց, որ գիտության նկատմամբ գրավչությունը ավելացնելու համար աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում. «2022-25 թթ. էականորեն փոփոխվելու են բազային աշխատավարձների դրույթները: Ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձները»,- հավելեց Ավինյանը:
Փոխվարչապետի խոսքով` աշխատավարձի վերանայմամբ կկարողանան գրավչությունը ավելացնել։ Նա հույս հայտնեց, որ երիտասարդները ավելի շատ կներգրավվեն գիտության գործում` այսպիսով հնարավորություն են ունենալու գիտությամբ զբաղվելով ապրել ու արարել:
Կառավարությունը միաձայն ընդունվեց որոշումը: