Գազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ից, դադարեցվել է Արթիկ քաղաքի Իսահակյան, Նալբանդյան, Ղարիբջանյան, Թումանյան, Գորկու, Գայի, Շահումյան, Կերյան, Րաֆֆու, Շինարարների, Սասունցի Դավթի, Աբովյան, Թամանյան փողոցների և Լմբատ 1 թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ ժամը 18:00։
30 Հոկտեմբեր, 2026 11:22
79