«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը կպայթեցվի. Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակի տեղաշարժը

2020 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:
23 Օգոստոս, 2020 21:58
613
Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում ՀՀ դեսպանի պաշտոնից
16 Հուլիս, 2021 18:43
Մահացել Է ամերիկյան մուլտֆիլմի համար Սպիտակաձյունիկի նախատիպ դարձած դերասանուհին
22 Հոկտեմբեր, 2020 21:35
Հոկտեմբերի 15-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները
15 Հոկտեմբեր, 2020 16:02