Հոկտեմբերի 15-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները

2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:
15 Հոկտեմբեր, 2020 16:02
1447
Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
07 Օգոստոս, 2024 15:36
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
29 Փետրվար, 2024 20:53
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող տոնավաճառ-ցուցահանդեսին ներկայացվել են նաև իրանական ապրանքներ (տեսանյութ)
26 Դեկտեմբեր, 2021 23:54