Մի ամբողջ վարչական շրջան ջուր չի ունենա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 9-ին ժամը 12.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 9.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
- Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
- Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող․1, 4/2, 17 համարների, Նար-Դոսի փող․ 1-ից-40 համարների, Քրիստափորի փող․ 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող․1-ից-65 համարների, Խորենացու փող․28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,
- Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի,
- Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09 Ապրիլ, 2021 16:28
1083
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր»
22 Հունիս, 2026 12:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
01 Հունիս, 2026 12:03
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի
21 Մայիս, 2026 11:39
ՈւԵՖԱ-ի որոշումը․ ջրի ընդմիջումներ չեն լինի Եվրո-2028-ում և Չեմպիոնների լիգայում
19 Հունիս, 2026 19:35
Հունիսի 8-ին նշված հասցեներում ջուր չի լինի
08 Հունիս, 2026 10:41
24 ժամ ջուր չի լինի
02 Հունիս, 2026 19:47