
Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի սիրելին՝ ամերիկյան «Blink-182» ռոք խմբի 45-ամյա թմբկահար Թրեւիս Բարքերը, մարմնին դաջել է սիրելիի անունը։ Հայուհին դաջվածքի լուսանկարը հրապարակել է իր Instagram-յան էջում։
Բերքերը սիրելիի լուսանկարին պատասխանել է՝ սեւ սրտիկի տեսքով էմոջի օգտագործելով։
Երաժիշտի մարմինն ամբողջությամբ ծածկված է դաջվածքներով։ Իր Instagram-յան էջում նա հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնցում երեւում է, որ պատկերներով են ծածկված նույնիսկ գլուխն ու դեմքի մի մասը։ Բարքերը մարմնին ազատ չի եղել տեղ, որտեղ կարելի էր դաջել Քորթնի Քարդաշյանի անունը, ինչի արդյունքում այն արվել է մյուս պատկերների վրա։
Մարտի կեսերին երկրպագուները հեռուստաաստղին քննադատել էին լողազգեստով անպարկեշտ լուսանկարի համար։ 41-ամյա Քորթնին վերահրապարակել էր լուսանկարը, որում պատկերված էր քրոջ՝ Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի սեւ լողազգեստով։ Կադրում Քորթնին նստած էր թափանցիկ աթոռին, միայն թե երկրպագուները նրա դիրքը գռեհիկ էին համարել։
Աղբյուրը՝ Lenta.ru, style.news.am
Լուսանկարւները՝ Instagram, Getty Images