
42-ամյա հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու 45-ամյա երաժիշտ, Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրեվիս Բարքերը հայտարարել են նշանադրության մասին։
Բարքերը Քարդաշյանին առաջարկություն է արել հոկտեմբերի 17-ին։ Դա տեղի է ունեցել Rosewood Miramar Beach հյուրանոցում, Կալիֆոռնիա նահանգում, զույգը շրջապատված է եղել կարմիր վարդերով եւ սպիտակ մոմերով:
Քորթնին իր Instagram-ում հրապարակել է նշանադրության լուսանկարները։
«Ընդմիշտ»,- գրել Է Քարդաշյանը՝ նշելով փեսացուին, որը Instagram-ի իր էջում նույնպես տեղադրել է լուսանկարը:
KRAVIS FOREVER 💍 @kourtneykardash @travisbarker pic.twitter.com/gymsssnMFr
— Kim Kardashian West (@KimKardashian) October 18, 2021
Նշանադրությունը տոնողների թվում է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը, որը Twitter-ում հրապարակել է տեսանյութ, որում զույգը համբուրվում է, եւ ամուսնական մատանիով էմոջի է տեղադրել՝ գրելով. «Քրեվիս ընդմիշտ»:
Հրավիրվածների թվում եղել են նաեւ մյուս երեք Քարդաշյան քույրերը, եղբայրը, իրենց ընտրյալները եւ աղջիկների մայրը։
Քարդաշյան-Ջեններ քույրերից՝ Քենդալը հրապարակել է ավագ քրոջ նշանադրման մատանու լուսանկարը։
Այն մասին, որ Բարքերը եւ Քարդաշյանը հանդիպում են, հայտնի է դարձել փետրվարին։ Հարաբերությունների մեկնարկից մի քանի տարի առաջ նրանք սերտ բարեկամական կապ են ունեցել։ Blink-182 խմբում Բարքերը հանդես է գալիս 1998 թվականից։