Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  12:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի  «Նատի» թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին, մի քանիսը կոտրել, այնուհետև բախվել  ինտերնետային կապի համար նախատեսված սյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյսնը, կոտրել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղբվարդ քաղաքի հիվանդանոց:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյաի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

11 Ապրիլ, 2021 13:50
265
; ;