Իրանը խոստացել է պատասխանել Իսրայելին միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի համար

Իսրայելն է կանգնած Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի վրա հարձակման հետևում, որի խնդիրն է խափանել Թեհրանի միջուկային գործարքի բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է IRNA-ն:
«Իսրայելը ցանկանում է վրեժ լուծել մեր հաջողությունների համար Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցում, բայց մենք դա թույլ չենք տա»,- ասել է նախարարը և շեշտել, որ պատասխանելու են Իսրայելին՝ ստեղծելով «ավելի ուժեղ Նաթանզ, որտեղ կկիրառվի ավելի առաջադեմ տեխնոլոգիա»:
The New York Times-ը, սակայն, վկայակոչելով հետախուզական աղբյուրները, հայտնում է, որ իրանական Նաթանզի միջուկային օբյեկտում վթարը տեղի է ունեցել Իսրայելի ծրագրած պայթյունի հետևանքով:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
12 Ապրիլ, 2021 17:16
375
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
16 Սեպտեմբեր, 2025 18:10
Իրանը և 5 երկիր բանաձև են ներկայացրել, որով կարգելվի միջուկային օբյեկտների վրա հարձակումները
16 Սեպտեմբեր, 2025 15:00
Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. դեսպան
16 Սեպտեմբեր, 2025 14:21