«Վերջին 8 ամսվա ընթացքում մենք որոշակի կառուցվածքային փոփոխություններ ենք արել եւ հետագայում նույնպես նախատեսում ենք անել:  Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 141 օրով կանգ առնել եւ այդ ժամանակ իրականացնել վերանորոգման աշխատանքներ,-armtimes.com- ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքներին:

 «Ատոմակայանը մեր տնտեսության եւ անվտանգության երաշխիքն է»,- ասել է Մարտիրոսյանը ընդգծելով. «Հետագայում նաեւ ունենալով էժան էլեկտրաէներգիա՝ մենք կունենանք նաեւ մրցունակ տնտեսություն: Կարեւորելով ՀԱԷԿ-ի շահագործումը՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք նոր ատոմակայան»:

«Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրենը նաև մեկնաբանել է, թե ինչո՞ւ է նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն առաջացել, պարզաբանելով, որ նոր ատոմակայան ունենալու հարցը միշտ բարձրացվել է իր կողմից, քանի որ ներկա ատոմակայանի շահագործման ժամկետը լրանում է, եւ անհրաժեշտություն է առաջացել նոր ատոմակայան կառուցելու. «Այս պահի դրությամբ մեզ անհրաժեշտ է շուրջ 600 մեգավատ հզորությամբ ռեակտոր, որն ամբողջությամբ կապահովի մեր էներգետիկ համակարգի բացը»:

Մարտիրոսյանի խոսքով` մայիսի 15-ից մեր հոսանքի բացը կլրացվի մյուս էներգիա արտադրող կազմակերպությունների կողմից, հավաստիացնելով, որ ատոմակայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով եւ արտադրում է էլեկտրաէներգիա. «Մեր կանգը նախատեսված է մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը: Սահմանված ժամկետից հետո ատոմակայանը շարունակելու է իր բնականոն աշխատանքը»: 

1245