Ռուսաստանը Սեւ ծովում իր սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ակտվիության աճի պայմաններում հարկադրված Է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց շահագրգռված Է իրադրության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Նշվում Է ՆԱՏՕ-ի դաշինքի, հատկապես ԱՄՆ-ի, աճող ռազմական ակտվիությունը Սեւծովյան տարածաշրջանում ռուսաստանյան սահմանների անմիջական մերձակայքում»,-ասել Է Պատրուշեւը՝ ապրիլի 14-ին Սեւաստոպոլում հանդես գալով Ղրիմի ազգային անվտանգության ապահովման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ: «Հարց Է տրվում՝ որտե՞ղ Է ԱՄՆ-ը եւ որտե՞ղ Է Սեւ ծովը: Եվ ինչ ազգային շահեր են նրանք այստեղ հետապնդում, եթե բազմաթիվ ամերիկացիներ գաղափար չունեն, թե որտեղ Է գտնվում այդ ծովը»,-հավելել Է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Այս պայմաններում Ռուսաստանը, ընդգծում Է Պատրուշեւը, «հարկադրված Է միջոցներ ձեռնարկել իր տարածքի անվտանգության ապահովման ուղղությամբ», բայց միեւնույն ժամանակ շահագրգռված Է իրադրության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների անցկացմամբ»: «Սակայն ԱՄՆ-ը, Անգլիան եւ մի շարք այլ երկրներ Ռուսաստանին մեղադրում են իր տարածքով զորքերի տեղաշարժման մեջ, ըստ Էության, անտեսելով սեփական անվտանգության ապահովման սուվերեն իրավունքը»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

14 Ապրիլ, 2021 16:41
183
; ;