Չեխական Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին հայտարարություններն անհեթեթ են, մերկապարանոց և մտացածին: Այս մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՌԻԱ-ն:

«Չեխիայի իշխանություններն աննախադեպ որոշում են կայացրել Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսելու մասին մերկապարանոց եւ մտացածին պատրվակներով ՝ 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շաբաթ օրը հայտնել է, որ իշխանությունները Ռուսաստանի հատուկ ծառայություններին կասկածում են 2014 թվականին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակցության մեջ: Չեխիայի ԱԳ նախարար Յան Համաչեկը հայտարարել է, որ երկրից արտաքսում են 18 ռուս դիվանագետների, նրանք պետք է 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը, իսկ Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի եւ Ռուսլան Բոշիրովի նկատմամբ:

18 Ապրիլ, 2021 18:04
275
; ;