ՏՄՊՊՀ-ն հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսում¬նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ:

Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝

M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ,

C07A- բետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ,

J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։

Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը: Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությանը, սպառողների վարքագիծը, որի շրջանակում նաև իրականացվել է սոցիոլոգիական հարցում:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3mYaqQO :

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

19 Ապրիլ, 2021 15:48
107
; ;