Կկարգավորվի ակցիաների, զեղչերի և այլ մարկետինգային գործունեության միջոցառումների ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է կարգավորել սուպերմարկետներում և այլ առևտրի վայրերում ակցիաների, զեղչերի և այլ մարկետինգային գործունեության միջոցառումների ոլորտը։
Նշվում է, որ գործնականում հանդիպող խնդիրներից են, ի թիվս այլնի.
- Ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից․
- Ակցիայի պայմանների վերաբերյալ թերի, ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումը․
- Ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը փաստացի ակցիայի բացակայության պայմաններում․
- Ակցիայի իրականացման ժամանակային սահմանափակում չունենալը, որպիսի պայմաններում ակցիայի արդյունքում սահմանվող գինը դառնում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման փաստացի գին:
Նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը.
- ակցիայի հասկացությունը և տեսակները.
- զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը և այլն.
- ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները.
- ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները և այլն.
- օրենքին հակասող ակցիա իրականացնելու համար նախատեսվող իրավական հետևանքները։
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։
02 Փետրվար, 2022 15:48
983
Մենք ամեն ինչ անում ենք, որ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը դառնա հասանելի․Վարդանյան (տեսանյութ)
20 Հունիս, 2025 12:18
ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանն ավարտվեց ՀՀ օրհներգով
19 Հունիս, 2025 18:13
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ. Ուղիղ
19 Հունիս, 2025 12:29
Շաքարավազի, ալյուրի գները բարձրացել են, ձեթի և կարագի գները՝ նվազել. Գեղամ Գևորգյան
28 Դեկտեմբեր, 2021 19:09
ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ
26 Մայիս, 2021 17:54
ՏՄՊՊՀ-ի օրակարգում գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխարգելումն էր
25 Մայիս, 2021 21:26