Ապրիլի 24-ին փակ են լինելու մի շարք ճանապարհներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«Ավանդաբար փակվում է Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց երկկողմանի ճանապարհահատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը»,-ասաց Հարությունյանը:

Այդ օրը ավանդաբար գործող երկու երթուղի է լինելու: Ի դեպ, մետրոպոլիտենն էլ ապրիլի 24-ին կաշխատի մինչև գիշերվա ժամը 1-ը:

«Համար 1 երթուղին՝ «Հրազդան» մարզադաշտ, Աթենքի փողոց, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոս փողոցներով Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան է ուղևորվելու: Հետադարձը՝ նույն ճանապարհով: Համար 2-րդ երթուղին է լինելու «Հրազդան» մարզադաշտից Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան»,-ասաց Հարությունյանը

1169