«Ճիշտն ասած, գիշերն է եղել դեպքը: Ու ասացին՝ ինչ-որ կանաչի է կերել»,- այս մասին Araratnews.am-ի հայտնեցին Իջևանի բժշկական կենտրոնից՝ պարզաբանելով անչափահաս երեխայի սննդային թունավորման և մահվան պատճառը:

«Շուշանի նման կանաչի է եղել»,- տեղեկացրեցին Իջևանի բժշկական կենտրոնից, նշելով, որ հնարավոր չի եղել փրկել երեխայի կյանքը:

Երբ աշխատակցից խնդեցինք մանրամասներ հայտնել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, աշխատակիցը հայտնեց, որ երեկ ինքը չի եղել հերթապահության և ավելին հայտնել չի կարող:

Հիշեցնենք` ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ: 11-ամյա երեխան Իջևանի ԲԿ-ում մահացել է, մյուսներին տեղափոխել են Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Մուրացան»  բժշկական կենտրոն:

Հայկ Մագոյան

 

20 Ապրիլ, 2021 14:24
1402
; ;