Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլական հատուկ նշանակության ջոկատայինները չեզոքացրել են զինված տղամարդուն, որը ներխուժել էր մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի։ Այս մասին հայտնել է UOL նորությունների պորտալը՝ հղում անելով նահանգի ռազմական ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել կեսօրից հետո՝ Սան Բրաս շրջանի նախադպրոցական ուսումնական մունիցիպալ կենտրոնում։ Տղամարդը մագլցել է ցանկապատի վրայով, թափանցել շենք և չորսից հինգ տարեկան սաների խմբի հետ փակվել սենյակներից մեկում։ Անձնակազմին հաջողվել է օպերատիվորեն էվակուացնել մյուս երեխաներին։

Հարձակվողը զինված է եղել դանակով և իր մոտ ունեցել է ատրճանակի մուլյաժ։ Բացի այդ, նա դյուրավառ հեղուկ է լցրել տարածքում և սպառնացել է այրել այն։

Բոլոր 13 երեխաները փրկվել են։ Նրանցից երկուսը ստացել են վնասվածքներ։ Հինգ սաների տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական զննության համար, բոլոր երեխաներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։

Ոստիկանությունում պարզաբանել են, որ չեզոքացված անձը, նախնական տվյալներով, տառապում էր շիզոֆրենիայով և երեքժամյա բանակցությունների ընթացքում իրեն անհոդաբաշխ էր պահում։ Շենք թափանցելիս նա վայր է գցել նամակ, որի բովանդակությունն ուսումնասիրում են քննիչները։ Հարձակման դրդապատճառները պարզվում են։

76