Քիչ առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից դուրս բերեցին համակարգիչները եւ տարան իրենց հետ,- հայտնում է News.am-ը:

Ժամեր առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները ժամանել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություն եւ այնտեղ ինչ-որ գործողություններ  իրականացրել: 

Հիշեցնենք, որ կառավարության` հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

Ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը կալանավորվել է: Նա մեղադրվում է զեղծարարությամբ ավելի քան մեկ միլիարդ դրամ հափշտակելու մեջ:

 

3287