Երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգն անցել է ոստիկանությանը
ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը:
Նրա խոսքով. «Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք»։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, թե այսօրվանից համակարգի կառավարումն իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից: Ոստիկանապետը նաև տեղեկացրել է, որ «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում՝ աշխատանքը շարունակելու համար։
20 Հոկտեմբեր, 2022 16:05
669